23/07/2016 21:07
Ձերբակալվել է ակտիվիստ Անի Նավասարդյանը, խափանման միջոցը դեռ հայտնի չէ. Փաստաբան
Հուլիսի 20-ին Խորենացի փողոցում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է ակտիվստ Անի Նավասարդյանը:
«Անին որպես կասկածյալ է ներգրավված: Նրան մեղադրանք է առաջադրված քրեական օրենսգրքի 225–րդ հոդվածի 2-րդ մասով, հուլիսի 20-ին տեղի ունեցած իրադարձությունների քրգործի շրջանակներում», - Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ա.Նավասարդյանի փաստաբան Ստեփան Ոսկանյանը:
Վերջինս տեղեկացրեց, որ իր պաշտպանյալը հրաժարվել է ցուցմունք տալ:
«Հիմա, սպասում ենք, որ մեղադրանք առաջադրեն, հետո նոր խաբանման միջոցի հարցը կլուծվի: Ամենայն հավանականությամբ երկուշաբթի պարզ կլինի», - ասաց պաշտպանը:
Հիշեցնենք, որ հուլիսի 20-ին Խորենացի փողոցում հավաքի ժամանակ Անի Նավասարդյանը բարձրախոսով որոշակի պայմաններ էր դնում ոստիկանության առջեւ՝ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի անդամներին սնունդ փոխանցելու հարցի լուծման համար: Հենց այդ օրը բախումներ եղան ոստիկանների եւ ցուցարների միջեւ: