23/07/2016 20:34
Նիկոլ Փաշինյանը Խորենացի փողոցում հավաքված մարդկանց տեղեկացրեց, որ ժամը 21:00-ին ելույթ է ունենալու
ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Խորենացի փողոցում հավաքված մարդկանց տեղեկացրեց, որ ուղիղ ժամը 21:00-ին ելույթ է ունենալու:
«Մենք որոշել ենք, որ ժամը 20:00-ից 22:00 կամարտահայտման ժամ է, իսկ 21:00-ից կլինեն ելույթներ: Ես ուղիղ ժամը 21:00-ին կսկսեմ իմ ելույթը: Այսօր իրադարձություններ են տեղի ունեցել, մենք պետք է այդ իրադարձությունները քննարկենք: Այդ իրադարձությունների վերաբերյալ պետք է դիրքորոշում որդեգրենք: Եթե միասնական դիրքորոշում չորոշենք, արդեն յուրաքանչյուրս պետք է ճշգրտենք մեր դիրքորոշումը», - հայտարեց Նիկոլ Պաշինյանը: