23/07/2016 11:38
Զինված խմբի անդամներին կտրվի մինչև 15 տարի ազատազրկում, սակայն սա ահաբեկչություն չէ. Փաստաբան
Էրեբունի համայնքի ոստիկանության ՊՊԾ գնդի գրավվման դեպքը ուղղված է հասարակության անվտանգության դեմ, հայտնեց փաստաբան Արա Ղազարյանը:
«Իրավաբանորեն տղաների արածը ծանր հանցագործություն է: Այդ գործողությունները ուղղված են հասարակական անվտանգության դեմ: Դեպքը ինքնին իրավաբանորեն վտանգում է հանրությանը: Շենք-շինություն գրավելը, պատանդ վերցնելը, մահ պատճառելը, անօրինական զենք-զինամթերք պահել-կիրառելը ՝ դրանք վտանգում են հանրությանը»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա:
Վերջինս նշեց, որ Սասնա ծռեր խմբավորման անդամներին ահաբեկիչներ անվանելը այդքան էլ ճիշտ չէ և նրանց կողմից կատարածը ահաբեկչություն անվանելը սխալ է:
«Օրենքի տարրով սա ահաբեկչություն չէ: Այն ուղղված չէ անձի դեմ»,-ասաց նա:
Փաստաբանը հայտնեց, որ իրավիճակի հանուցալուծման արդյունքում խմբի անդամներին կտրվի մինչև 15 տարի ազատազրկում: