23/07/2016 10:55
ՊՊԾ գնդից ազատ է արձակվել երկու պատանդ ոստիկան
Aysor.am-ի տեղեկություններով՝ «Սասնա ծռեր» խմբի անդամները գրաված Էրեբունու ՊՊԾ գնդից ազատ են արձակել երկու երիտասարդ ոստիկանի:
Մեր տեղեկություններով՝ ավելի ուշ ազատ կարձակվեն նաև Ոստիկանության պետի տեղակալ, գեներալ Վարդան Եղիազարյանը և Երևանի փոխոստիկանապետ, գնդապետ Վալերի Օսիպյանը:
Նշենք, որ ավելի վաղ «Հիմնադիր խորհրդարանի» մամուլի խոսնակ Վարուժան Ավետիսյանը ԳԱԼԱ-ին փոխանցել էր, որ Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի միջնորդությամբ հանդիպում է տեղի ունեցել ԱԱԾ տնօրեն Գեորգի Կուտոյանի հետ և որոշում կայացվել ազատ արձակել պատանդներին՝ պայմանով, որ ստեղծվելու է մամուլի կետ: