23/07/2016 14:38
Ռոնալդուի պատվին օդանավակայան կանվանակոչվի
Մադեյրայի օդանավակայանը կանվանակոչվի Պորտուգալիայի հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուի պատվին:
Մադեյրա կղզու շրջանային կառավարության նախագահ Միգել Ալբուքերկեն հայտարարել է, որ օդանավակայանը կկոչվի «Մադեյրայի Կրիշտիանու Ռոնալդու օդանավակայան»:
31-ամյա ֆուտբոլիստը ծնվել է Մադեյրայի գլխավոր քաղաքում` Ֆունշալում:
Պորտուգալիայի հավաքականը հաղթեց Եվրոպայի առաջնությունում, իսկ Ռոնալդուն երեք գոլ հեղինակեց: