23/07/2016 15:03
Զինված խումբն ազատ է արձակել Վարդան Եղիազարյանին և Վալերի Օսիպյանին. ԱԱԾ
«Սասնա ծռեր» զինված խմբի կողմից ոստիկանության ՊՊԾ գնդում պատանդ վերցրած ոստիկանության պետի տեղակալ, գեներալ Վարդան Եղիազարյանը և Երևանի փոխոստիկանապետ, գնդապետ Վալերի Օսիպյանը ազատ են արձակվել, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնի ղեկավար Սամսոն Գալստյանը:
«Պարեկապահակային ծառայության շենքից ազատ են արձակվել վերջին երկու պատանդները՝ ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը և Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը», – ասաց Ս.Գալստյանը
Նշենք, որ «Սասնա ծռեր» խմբի անդամները արդեն իսկ ազատ են արձակել երկու երիտասարդ ոստիկանի:
«Հիմնադիր խորհրդարանի» մամուլի խոսնակ Վարուժան Ավետիսյանը ԳԱԼԱ-ին փոխանցել էր, որ Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի միջնորդությամբ հանդիպում է տեղի ունեցել ԱԱԾ տնօրեն Գեորգի Կուտոյանի հետ և որոշում կայացվել ազատ արձակել պատանդներին՝ պայմանով, որ ստեղծվելու է մամուլի կետ: