23/07/2016 11:44
Վիտալի Բալասանյանը մանրամասներ է ներկայացնում Եղիազարյանի ու Օսիպյանի ազատ արձակման հնարավորության մասին (Տեսանյութ)
«Սասնա ծռեր» զինված խմբի և իրավապահների միջև բանակցությունների միջնորդ հանդիսացող Վիտալի Բալասանյանը «Շանթ» հեռուստաընկերության եթերում մանրամասներ է ներկայացրել կողմերի միջև ձեռքբերված պայմանավորվածության և իրականացվելիք գործողությունների մասին:
Վ. Բալասանյանի փոխանցմամբ՝ շարքային երկու ոստիկան առանց որևէ պայմանի ազատ են արձակվել Էրեբունու ՊՊԾ տարածքից: Ըստ նրա՝ այժմ պայմանավորվածություն կա լրատվամիջոցների ներկայություն ապահովել չեզոք գոտում, որը վերահսկվում է ոստիկանության և ԱԱԾ կողմից՝ շուրջօրյա լրատվություն ապահովելու նպատակով:
Նա նշեց, որ լրատվական կենտրոնի հիմնումից հետո կարձակվեն մյուս երկու պատանդները՝ Եղիազարյանն ու Օսիպյանը:
«Դա ոչ թե փոխանակում է, այլ քայլ է, որը կատարվել է մեր բոլորի կողմից՝ իմ միջնորդությամբ»,- ասել է Վ. Բալասանյանը: