23/07/2016 18:23
Վիտալի Բալասանյան. ՊՊԾ գնդում գտնվող զինված խմբի անդամները խախտել են ձեռք բերված պայմանավորվածությունը (Լուսանկարներ)
Արցախի հերոս, ԼՂՀ պատգամավոր Վիտալի Բալասանյանը այս պահին ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքում է եւ խոսում է «Սասնա ծռեր» զինված խմբի անդամների հետ:
Ինչպես փոխանցում է գնդի տարածքում գտնվող Aysor.am-ի թղթակիցը, Վ.Բալասայնաը ժամանել է գնդի տարածք խմբի անդամների հետ խոսելու համար:
Վ. Բալասանյանը լրագրոներին հայտնել է, որ զինված խմբի անդամները խախտել են ձեռք բերված պայմանավորվածությունը:
«Նրանց հետ պայմանավորվել ենք, որ լրագրոների հետ պետք է հանդիպեին առանց զենքերի, սակայն խումը ամբողջությամբ զինված է», - ասել է նա:
Ավելի վաղ Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնի ղեկավար Սամսոն Գալստյանը Aysor.am-ի թղթակցին հայտնել է, որ Պարեկապահակային ծառայության շենքից ազատ են արձակվել վերջին երկու պատանդները՝ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը և Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը:
Պայմանավորվածությունը պատանդներին ազատ արձակելու եւ մամուլի հետ հանդիպում կազմակերպելու վերաբերյալ ձեռք է բերվել Արցախի հերոս, ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վիտալի Բալասանյանի միջնորդությամբ: