23/07/2016 10:46
Հանրապետությունում օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի
Հանրապետության տարածքում հուլիսի 23-ին, 26-27-ը առավելապես հյուսիսային շրջաններում, 24-25-ը շրջանների մեծ մասում` երեկոյան ժամերին, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից:
Քամին՝ հյուսիս-արևելյան` 2-7 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում‵ 15-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով:
Երևանում հուլիսի 23-27-ը` երեկոյան ժամերին, սպասվում է ամպրոպ, կա կարճատև անձրևի հավանականություն, ամպրոպի ժամանակ‵ քամու ուժգնացում‵ 15-17 մ/վ արագությամբ: