23/07/2016 22:15
Նիկոլ Փաշինյանը լքեց հանրահավաքը և կառավարումը հանձնեց Ալեք Ենիգոմշյանին
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը Խորենացի փողոցում հայտարարեց, որ հավաքը կառավարելու հարթակը հանձնելու է «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանին և մնացած նախաձեռնող խմբին:
Մինչ այդ անդրադառնալով Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանի հայտարարությանը, թե ինքը հանդիպել է Ժիրայր Սեֆիլյանի հետ և կարող է պաշտոնապես հայտարարել, թե Սեֆիլյանը հրաժարվել է Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջից, Ն.Փաշինյանը հայտարարեց. «Ես չեմ ուզում հավատալ միջնորդավորված այս հայտարարությանը և, հույս ունեմ, որ Ժ.Սեֆիլյանը որևէ կերպ այս հայտարարությունը պարզաբանելու հնարավորություն կունենա: Անկեղծ ասած, անձամբ ինձ համար այս հայտարարությունը նման է մղձավանջի»: