23/07/2016 12:30
Ոստիկանության գունդը գրավելու ու այնտեղ պատանդներ պահելու դեպքով 2 հոդվածներով քրեական գործ է հարուցվել
Երևանում զինված խմբի կողմից ոստիկանության գունդը գրավելու ու այնտեղ պատանդներ պահելու դեպքով ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում երկու հոդվածներով հարուցվել է քրեական գործ:
Aysor.am-ի տեղեկություններով՝ քրեկան գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ մասով (շենքեր ու շինություններ գրավելով, սպառնալիքով ստիպել կատարել որևէ գործողություն):
Այս հոդվածով ենթադրվում է ազատազրկում մինչև 12 տարի ժամկետով:
Քրեկան գործ է հարուցվել նաև ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 3-րդ կետով (ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու և տեղափոխելու հոդվածներով):
Այս հոդվածով ենթադրվում է մինչև 8 տարի ազատազրկում: