24/07/2016 22:07
Զինված խումբը Էրեբունու ՊՊԾ գնդի տարածքում ոստիկանական ավտոմեքենա է այրել
Արցախի հերոս, ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր Վիտալի Բալասանյանը Tert.am-ին հայտնել է, որ Էրեբունու ՊՊԾ գունդը գրաված զինված խումբը ավտոմեքենա է հրդեհել։ Նրա խոսքով, այդուհանդերձ, պետական համապատասխան գերատեսչություններն իրեն վստահեցրել են, որ կանտեսեն նրանց այդ քայլը և կշարունակեն բանակցությունները մինչև զինված խումբը խաղաղ կերպով վայր կդնի զենքերը։
Իր հերթին «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանը Խորենացի փողոցում հանրահավաքի ժամանակ հայտարարեց, որ 22 ժամ է, ինչ զինված խումբը սնունդ չի ստացել։
«Արտաքին կապն իրենց հետ թույլ է շատ։ Գումարած դրան այնտեղ կա վիրավոր, բժիշկ չի մոտենում։ Չկա նաև հոսանք։ Ի բողոք այս վերաբերմունքի այդ տարածքի մոտակայքում քիչ առաջ ոստիկանական մի «Գազել» վառվեց», - ասաց Ալեք Ենիգոմշյանը։