24/07/2016 23:30
Էրեբունու ՊՊԾ գունդը գրաված զինված խումբը վառվող մեքենան դուրս բերել փողոց (Տեսանյութ)
ՀՀ ոստիկանության պարեկապահակետային գնդի տարածք մտած զինված խումբն այրել է գնդի ծառայողական մեքենաներից մեկը և վառվող մեքենան դուրս բերել փողոց:
Իրավապահ մարմինները կրկին կոչ են անում զինված խմբի անդամներին՝ ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են վտանգել քաղաքացիների կյանքն ու առողջությունը և լարվածության աճի պատճառ դառնալ:
Տեսանյութը տրամադրել է ոստիկանության լրատվության վարչությունը: