25/07/2016 13:02
Որևէ երկրի իշխանություն այսքան երկար խաղաղ բանակցություններ չի վարել զինված խմբավորման հետ. Իսագուլյան
Եթե «Սասնա ծռեր» խմբավորան անդամները զենքը վայր դնեն, ապա նախագահ Սերժ Սարգսյանը կհանդիպի Ժիրայր Սեֆիլյանի հետ, ասաց «Ազգային անվտանգություն» կուսակցության ղեկավար Գառնիկ Իսագուլյանը:
«Որևէ երկրի իշխանություն այսքան երկար խաղաղ բանակցությունների չի գնացել զինված խմբավորման հետ։ Նախագահ Սարգսյանը հայտարարել է՝ ամեն ինչ արվելու է, որ արյուն չթափվի և, այո, ես հավատում եմ նախագահի խոսքին, որ այդպես էլ լինելու է», - նշեց Գ.Իսագուլյանը:
Նա հերքեց լուրերը, թե Ժիրայր Սեֆիլյանը չի հրաժարվել Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջից:
«Եղել է երրորդ անձ, որը Սեֆիլյան - Բալասանյան հանդիպման մանրամասները արձանագրել է: Ժիրայր Սեֆիլյանը տեսել է, որ խոսակցությունն արձանագրվել է, այսինքն՝ ինքը տեսել է այն, ինչ արձանագրվում է և համաձայնել է», - նշեց Գ.Իսագուլյանը: