25/07/2016 21:41
Զինված խումբը ՊՊԾ գնդում 3-րդ մեքենան է այրել. Աշոտ Ահարոնյան
ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի տարածք մտած զինված խումբը 3-րդ մեքենան է այրել:
"Այս պահին երրորդ մեքենան է այրվում", - հայտնել է ՀՀ Ոստիկանության մամուլի խոսնակ Աշոտ Ահարոնյանը իր Facebook-ի էջում:
Քիչ առաջ Ոստիկանությունը հաղորդագրություն էր տարածել, ըստ որի զինված խումբը այրել է գնդի ծառայողական «Շեվրոլե» ավտոբուսը: Իսկ նախորդ գիշեր, ոստիկանական «ԳԱԶելն»-ն այրելուց հետո, նրանք փողոց են հանել անվադող, փամփուշտներ լցրել դողի մեջ և այրել՝ իրական վտանգ ստեղծելով շրջակա տների բնակիչների համար: