25/07/2016 16:00
Հենրիխ Մխիթարյանը գոհունակություն է հայտնել չինացի երկրպագուներից
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը գոհունակություն է հայտնել չինացի երկրպագուներից՝ դրական էմոցիաներ փոխանցելու համար:
«Չինաստանում մեր երկրպագուների կողմից այնքան շատ սեր և ոգևորվածություն կա: Շնորհակալություն լավ դիմավորելու և դրական էմոցիաների համար», - Facebook-ի իր էջում գրել է հայազգի ֆուտբոլիստը:
Նշենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» Չինաստանում ուսումնամարզական հավաք է անցկացնում՝ նախապատրաստվելով գալիք մրցաշրջանին: