25/07/2016 12:09
Ներսես Նազարյանը պաշտոն է ստացել ԱԻՆ-ում
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում հերթական ամենշաբաթյա խորհրդակցության ընթացքում նախարար Արմեն Երիցյանը ներկայացրել է Փրկարար ծառայության նորանշանակ տնօրեն, փ/ծ գնդապետ Մուշեղ Ղազարյանին՝ նշելով, որ երկար տարիներ արտակարգ իրավիճակների համակարգում իրականացրած ծառայության արդյունքում ինքն այսօր արդեն արժանի է ստանձնելու այդ պաշտոնը, տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը:
Ա. Երիցյանը ներկայացրել է նաև փ/ծ գեներալ-մայոր Ներսես Նազարյանին, ով նշանակվել է ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ - Երևան քաղաքի փրկարարական վարչության պետ:
Նախարարը շնորհավորել և հաջող ծառայություն է մաղթել՝ նշելով, որ նշանակումը ճիշտ է և խոստումնալից: