25/07/2016 10:10
«Ոսկե գնդակը» պետք է ստանա Ռոնալդուն. Վասկես
«Ռեալի» կիսապաշտպան Լուկաս Վասկեսը համոզված է, որ 2016 թվականի լավագույն ֆուտբոլիստի կոչմանն արժանանալու է թիմակից Կրիշտիանու Ռոնալդուն։
«Չեմ կարծում, թե որևէ մեկը կասկածում է՝ ո՞վ է ստանալու «Ոսկե գնդակը»․ մրցանակը պետք է ստանա Կրիշտիանուն։ Նա մյուսներից շատ է արժանի այս մրցանակին։ Խաղադաշտում Ռոնալդուի ներկայությունը հեշտացնում է մեր կյանքը։ Մեկ անգամ չէ, որ ես նրան վատ փոխանցումներ եմ կատարել, իսկ նա կարողացել է դրանցից գոլեր ստեղծել։ Դա հիանալի է»,-ասել է Վասկեսը, ում խոսքերն է մեջբերվել «Ռեալի» պաշտոնական կայքը: