25/07/2016 14:26
Մխիթարյանի կորստի պատճառով Շյուրլեի կարիքն ունեցանք. Տուխել
Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը մեկնաբանել է «Վոլֆսբուրգի» կիսապաշտպան Անդրե Շյուրլեի տեղափոխությունը դորտմունդյան ակումբ:
Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստը «Բորուսիայի» հետ մինչև 2021 թվականը նախատեսված պայմանագիր է կնքել։
«Հենրիխ Մխիթարյանի՝ «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխությունից հետո մենք կորցրեցինք ֆուտբոլիստի, որը կարող է խաղալ ինչպես եզրերում, այնպես էլ՝ կենտրոնում։ Նման ֆուտբոլիստները շատ չեն։
Շյուրլեն նրանցից մեկն է։ Այդպիսի ֆուտբոլիստները գրեթե եսասիրություն չունեն, թեև թիմին մեծ թվով գոլեր են բերում։ Մենք ակնհայտորեն Շյուրլեի կարիքն ունեինք Մխիթարյանի հեռանալուց հետո»,- Bild-ին տված հարցազրույցում ասել է Թոմաս Տուխելը: