25/07/2016 16:47
Ոստիկանության համակարգի բոլոր ծառայողները պատվով կատարում են իրենց առջև դրված խնդիրները. Աշոտ Ահարոնյան
Հայաստանի ոստիկանության մամուլի քարտուղար Աշոտ Ահարոնյանը հերքեց համացանցում տարածվող տեղեկությունը, թե Սևանի ոստիկանության ծառայողները հրաժարվել են մեկնել Երևան:
«Տեղեկատվությունը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը: Ոստիկանության համակարգի բոլոր ծառայողները պատվով կատարում են իրենց առջև դրված խնդիրները», - Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ա.Ահարոնյանը:
Նա կոչ արեց խուսափել ապատեղեկատվություն տարածելուց, ինչն անհարկի լարվածության պատճառ կարող է դառնալ: