25/07/2016 16:12
Սիրիացի փախստականը պայթյուն է կազմակերպել Գերմանիայի Անսբախ քաղաքում
Սիրիացի 27-ամյա փախստականը, ում անունը դեռ չի հրապարակվել, պայթյուն է կազմակերպել Գերմանիայի Անսբախ քաղաքում։
Բավարիայի ներքին գործերի նախարար Յոահիմ Հերմանը տեղեկացրել է, որ պայթյունը եղել է կանխամտածված, քանի որ տղամարդու ուսապարկում հայտնաբերել են մեծ քանակությամբ պայթուցիկ նյութեր։ Պայթյունը տեղի է ունեցել հուլիսի 24-ին ժամը 22.10-ին (Երևանի ժամանակով 24:10-ին) Eugens Weinstube ռեստորանի մոտ։
Կա մեկ զոհ, դա հենց սիրիացի փախստականն է, և 14 վիրավոր։
Պայթյունի վայրում հանտնաբերվել է փախստականի բջջային հեռախոսը, որն ապակոդավորվել է և շուտով կհանձնվի իրավապահ մարմիններին։
Տղամարդը երկու տարի առաջ է եկել Անսբախ, բայց արդեն հայտնի է եղել ոստիկաններին, նա երկու անգամ ինքնասպանության փորձ է արել։