25/07/2016 14:53
ԵՄ հայտարարությունը մահապատժի անթույլատրելիության մասին Թուրքիայում շանտաժ են անվանել
Եվրամիությունը իրավունք չունի Թուրքիային հրամաններ տալ երկրում մահապատժի, հնարավոր, վերականգնման հետ կապված, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, հաղորդում է Haberturk հեռուստաալիքը:
«Եվրոպան մեր տերը չէ ու մենք թույլ չենք տա մեր հետ սպառնալիքներով խոսել և վերևից նեքև նայել: Եթե ԵՄ ունի հարցեր մահապատիժը վերականգնելու մասին, մենք պատրաստ ենք դրանք քննարկել: Մեզ պահում են ԵՄ դռան առջև արդեն ավելի քան կես դար, այնուամենայնիվ, մենք միշտ պաշտպանում ենք եվրոպական արժեքները: Մենք կատարել ենք վիզայի վերացման համար բոլոր պայմանները, համաձայնեցրել ենք ամեն բառ, ստորակետ: Բայց տեսեք, թե ինչ են իրենք հայտարարում հաջորդ օրը: Յունկերը առավոտյան ասում է մի բան, ճաշից հետո՝ մեկ այլ, երեկոյան՝ մեկ ուրիշ բան: Թող ԵՄ իրավասուները խոսեն մեզ հետ, բայց պետք չէ փորձել սպառնալ», - ասել է Չավուշօղլուն:
Ավելի վաղ Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը հայտարարել էր, որ ԵՄ-ն անհապաղ կդադարեցնի Թուրքիայի՝ Եվրամիությանը միանալու գործընթացը, եթե այնտեղ վերականգնեն մահապատիժը: