25/07/2016 21:59
Խորենացի փողոցի հանրահավաքի մասնակիցները երթ են իրականացնում
Ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի հարակից Խորենացի փողոցում հանրահավաք իրականցնող քաղաքացիները երթ են սկսել երևանյան մի շարք փողոցներով։
«Այստեղից Նար Դոսի փողոցով, Վարդանանցով հասնելու ենք Սախարովի հրապարակ, հետո Նալբանդյան փողոցով հասնելու ենք Նալբանդյան-Թումայնան խաչմերուկ, հետո՝ դեպի Աբովյան փողոց, հետո կգնանք Հանրապետության հրապարակ և Տիգրան Մեծի պողոտայով կգանք այստեղ՝ Խորենացի փողոց», - հայտարարեց հանրահավաքի մասնակից Արմեն Մարտիրոսյանը։
«Բոլորս միասին ենք, հզոր կամք ցույց տալով գնում ենք երթի», - հայտարարեց նա՝ ազդարարելով երթի մեկնարկը։