25/07/2016 13:17
Իշխանությունը, անհրաժեշտությունից ելնելով, պետք է անգամ օրենքից դուրս որոշում կայացնի. Իրավապաշտպան
Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքում կատարվում է մի գործընթաց, որի մեջ շատ վտանգներ կան, որի նախադեպը Հայաստանում չի եղել, հայտարարեց «Համայնք և իրավունք» հ/կ նախագահ, իրավապաշտպան Սամվել Մկրտչյանը լրագրեղների հետ զրույցում:
«Մեր երկրում կատարվում է մի պրոցես, որը դուրս է Հայաստանի սահմանադրությունի. սա մեր ազգային առանձնահատկությանը ոչ հարիր պրոցես է»,- ասաց իրավապաշտպանը:
Նրա խոսքով՝ իշխանությունները պետք է հետադարձ հայացք գցեն և հասկանան՝ ինչո՞ւ այսպես եղավ, ի՞նչը ճիշտ չէր արվել, ի՞նչն է բաց թողնվել:
«Պետք է քննարկել գոնե իրենց ներսում, եթե ոչ հրապարակավ և փորձել լուծումներ տալ: Բարձրադիր իշխանությունը պետք է բացառիկ որոշում կայացնի՝ անհրաժեշտությունից ելնելով անգամ օրենքից դուրս որոշում կայացնի, որի իրավունքը վերապահված է Հայաստանի նախագահին: Իսկ եթե քրեական օրենսգրքի ամբողջ ուժով խնդրին մոտենանք, դրա հետևանքները կարող են ծնել նոր պրոցեսներ»,-ասաց նա:
Վերջինս կարծիք հայտեց, որ «Սասնա ծռեր» ջոկատի անդամները այն մարդիկ են, որոնք «միշտ կանգնած են հայրենիքի համար և, բնականաբար, երբևէ չէին ցանկանա, որ զոհեր լինեն»: