25/07/2016 13:59
Պայթյուն՝ Իրաքում․ կան զոհեր և վիրավորներ
Իրաքի մայրաքաղաք Բաղդադից 80 կմ հյուսիս-արևելքում գտնվող Խալիս քաղաքում պայթել է ականապատ ավրոմեքենա, որի հետևանքով մահացել է 14 և վիրավորվել ավելի քան 30 մարդ։
Ինչպես հաղորդում է «Ռոյթերս» գործակալությունը, մեքենան պայթեցրել է մահապարտ ահաբեկիչը։ Դեռևս ոչ մի ահաբեկչական խմբավորում չի ստանձնել պայթյունի պատասխանատվությունը։
Պայթյունը տեղի է ունեցել հուլիսի 25-ի առավոտյան։