25/07/2016 12:58
Թուրքիայում 42 լրագրողի կձերբակալեն
Թուրքիայի իշխանությունները 42 լրագրողի կձերբակալեն, որոնք կասկածվում են ռազմական հեղաշրջման փորձի մեջ ներգրավված լինելու համար:
Ըստ Hürriyet-ի, բոլոր այդ լրագրողները այսպես կոչված «զուգահեռ կառույցի» կողմնակիցների թվում են, որի նպատակն է գահընկեց անել երկրի գործող իշխանությունը:
Անկարան հայտարարել է, որ այդ խմբավորումը ուղիղ կապ ունի ԱՄՆ-ում բնակվող ընդդիմադիր Ֆեթհուլլահ Գյուլենի հետ:
Լրագրողներին սպառնում է 10 տարուց մինչև մի քանի ցմահ ազատազրկում ժամկետներով: