25/07/2016 15:44
Գարեգին Չուքասզյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում. Սոնա Տռուզյան
ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով անհրաժեշտությւոն է առաջացել քրեական գործով մեղադրյալ «Հիմնադիր խորհրդարանի» ղեկավար Գարեգին Չուքասզյանի և մի քանի այլ անձանց մասնակցությամբ իրականացնել քննչական գործողություններ և օրենքով սահմանված կարգով ուղարկվել են ծանուցագրեր, Aysor.am-ի թղթակցին հայտնեց Հայաստանի Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:
Գ.Չուքասզյանը, ում նկատմամբ որպես մեղադրյալի խափանման միջոց էր ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին, չի ներկայացել վարույթն իրականացնող մարմնին։
«Պարզվել է նաև, որ նա փոխել է բնակության վայրը՝ առանց այդ մասին պատշաճ ծանուցելու նախաքննական մարմնին՝ այդպիսով խախտելով ընտրված խափանման միջոցի՝ օրենքով սահմանված պահանջները։ Դատարանի որոշմամբ մեղադրյալ Չուքասզյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում», - ասաց Ս.Տռուզյանը: