26/07/2016 17:26
Մայիսին արտերկրից Հայաստան փոխանցվել է 109 մլն 514 հազար դոլար
2016 թ. մայիսին բանկային համակարգով ֆիզիկական անձանց կողմից դրամական փոխանցումները Հայաստան կազմել են 109 մլն 514 հազար դոլար, հայտնում են ՀՀ Կենտրոնական բանկից:
Նախորդ տարվա` 2015 թ-ի մայիսի 131 մլն 905 հազար դոլարի համեմատ այս ցուցանիշը նվազել է մոտ 22 մլն դոլարով:
Նախորդ ամսվա՝ ապրիլի 104 մլն 474 հազար դոլարի համեմատ մայիսին դրամական փոխանցումկների ներհոսքն ավելացել է մոտ 5 մլն դոլարով: