26/07/2016 14:51
«Լիվերպուլը» և «Սևիլյան» տուգանվել են
ՈւԵՖԱ-ի կարգապահական հանձնաժողովը հերթական նիստի ժամանակ քննարկել է Եվրոպայի լիգայի 2015-16թթ․ խաղարկության եզրափակիչ՝ «Լիվերպուլ»-«Սևիլյա» (1:3) հանդիպման ժամանակ թիմերի երկրպագուների պահվածքը։
Կառույցը որոշել է տուգանել ակումբներին․ «Լիվերպուլը» վճարելու է 16 հազար եվրո տուգանք, իսկ «Սևիլյան»՝ 17 հազար եվրո։
«Լիվերպուլը» պատժվել է, քանի որ երկրպագուները օգտագործել են պայթուցիկներ, իսկ իսպանական ակումբի երկրպագուները կողմնակի առարկաներ են նետել դաշտ։
Բացի այդ, երկու ակումբները պատժվել են տրիբունաներում երկրպագուների բախումների պատճառով։