26/07/2016 15:59
«Յուվենտուսը» հրաժարվել է 120 միլիոնով վաճառել Պոգբային
«Մանչեսթեր Յունայթեդը» շարունակում է բանակցել «Յուվենտուսի» հետ կիսապաշտպան Պոլ Պոգբայի տրանսֆերի շուրջ։
Gianlucadimarzio.com-ի տեղեկություններով` անգլիական ակումբը ֆրանսիացի ֆուտբոլիստի համար առաջարկել է 110 միլիոն եվրո և 10 միլիոն եվրո հավելավճար, սակայն թուրինցիները մերժել են առաջարկը։
Հայտնի է դարձել նաև, որ «Նապոլիի» հարձակվող Գոնսալո Իգուայինի հավանական տեղափոխությունը «Յուվենտուս» կապված չէ Պոգբայի հավանական վաճառքի հետ։ Թուրինցիները մտադիր են Իգուայինի տրանսֆերի համար պահանջվող 90 միլիոն եվրոն վճարել Մարիո Լեմինի, Սիմոնե Ձաձայի և Ռոբերտո Պերեյրայի վաճառքից ստացված գումարներով։