26/07/2016 20:40
«Սասնա ծռեր» խմբի անդամ Աշոտ Պետրոսյանը երկու ամսով կալանավորվել է. Պաշտպան
Հուլիսի 26-ի գիշերը ոստիկանների և «Սասնա ծռերի» միջև տեղի ունեցած հրաձգության հետևանքով «Սասնա ծռեր» խմբավորման վիրավորված անդամ Աշոտ Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրել կալանավորումը։
«Դատարանն այսօր որոշում կայացրեց նրա նկատմամբ խափանման միջոց ընտրել երկամսյա կալանավորումը»,- Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ա. Պետրոսյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը։
Աշոտ Պետրոսյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 219 հոդվածի 3-րդ մասի առաջին կետով և 235 հոդվածի 3-րդ մասով.
Այս հոդվածով նախատեսում է ազատազրկում 6-12 տարի ժամկետով:
235 հոդվածի 3-րդ մասը սահմանում է՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը կազմակերպված խմբի կողմից:
Այս հոդվածով նախատեսում է 3-8 տարի ազատազրկում: