26/07/2016 18:40
ԻՊ-ն իր վրա է վերցրել Նորմանդիայում պատանդներ պահելու պատասխանատվությունը
«Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորումը Ֆրանսիայի հյուսիսում պատանդներ վերցնելու պատասխանատվությունը վերցրել իր վրա, հայտնում է «Риа Новости» լրատվական գործակալությունը՝ հղում անելով «Reuters» գործակալությանը:
Նշվում է, որ ԻՊ-ի վերահսկողության տակ գտնվող «Ամակ» գործակալությունը հայտնել է՝ ահաբեկչությունը կատարել են խմբավորման երկու զինյալ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ դանակներով զինված երկու մարդ հարձակվել էր ֆրանսիական Ռուվրե քաղաքի եկեղեցու վրա և պատանդ վերցրել վեց մարդու՝ ներառյալ քահանայի և երկու հավատացյալի:
Ըստ նախնական տվյալների՝ ոստիկանությունը հանցագործների ուղղությամբ կրակ է արձակել: Նշվում է, որ պատանդներից քահանան, հավանաբար, զոհվել է, մեկ այլ պատանդ էլ գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում:
Դեպքի վայր է ժամանել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը և Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բերնար Կազնևը: