26/07/2016 11:05
Լարսի ավտոճանապարհը բաց կլինի այսօր մինչև ժամը 20.00-ն
Վրաստանի ՆԳՆ Արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն այսօր՝ ժամը 06.00-ից մինչև 20.00-ն Լարսի ավտոճանապարհը բաց կլինի, իսկ երեկոյան ժամերին, անվտանգության նկատառումներից ելնելով, կրկին կփակվի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը:
Ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար հետևյալ կանոնների պահպանման դեպքում.
միաժամանակ երկու կողմերից հանդիպակաց երթևեկությունը արգելվում է,
երթևեկությունը պետք է իրականացվի առանց կանգառների,
ինտենսիվ տեղումների դեպքում արգելել տրանսպորտային միջոցների երթևեկությունը:
Երթևեկությունը նշված կարգով իրականացվում է պարեկային ոստիկանության անմիջական վերահսկման և կոորդինացման ներքո: