26/07/2016 16:31
Հունահռոմեական ոճի հայ պատանի ըմբիշները Եվրոպայի առաջնությունում նվաճել են 5 մեդալ
Հունահռոմեական ոճի հայ պատանի ըմբիշները 5 մեդալ են նվաճել Եվրոպայի առաջնությունում, 2-ը՝ ոսկե, 2-ը՝ արծաթե և 1 բրոնզե:
54 կգ քաշային Շանթ Խաչատրյանը և 69 կգ քաշային Մալխաս Ամոյանը դարձել են առաջնության ոսկե մեդալակիրներ:
50 կգ քաշային Սամվել Գրիգորյանը և 69 կգ քաշային Ալբերտ Եղիկյանը նվաճել են արծաթե մեդալներ, իսկ 50 կգ քաշային կարգում Արթուր Գալստյանը դարձել է բրոնզե մեդալակիր:
Մեր հավաքականը թիմային հաշվարկով զբաղեցրել է երրորդ տեղը: