26/07/2016 19:19
Ռուսաստանից Հայաստան դրամական փոխանցումները նվազել են
Կենտրոնական բանկի տեղեկատվության համաձայն՝ 2016 թ. մայիսին բանկային համակարգով ֆիզիկական անձանց կողմից դրամական փոխանցումները Հայաստան կազմել են 109 մլն 514 հազար դոլար: Նախորդ տարվա` 2015 թ-ի մայիսի 131 մլն 905 հազար դոլարի համեմատ այս ցուցանիշը նվազել է մոտ 22 մլն դոլարով:
Փոխանցումներ ստացող հիմնական երկրից՝ Ռուսաստանից դրամական փոխանցումները Հայաստան 2016-ի մայիսին կազմել են 67 մլն 254 հազար դոլար` նախորդ 2015-ի մայիսի 84 մլն 300 հազար դոլարի դիմաց: Նվազումը կազմել է 17 մլն դոլար:
Միաժամանակ, Հայաստանից Ռուսաստան դրամական փոխանցումներն 2016-ի մայիսին աճել են մոտ 14 մլն դոլարով և կազմել 33 մլն 530 հազար դոլար, 2015-ի մայիսի 19 մլն 454 հազար դոլարի համեմատ:
Դրամական զուտ ներհոսքը Ռուսաստանից դեպի Հայաստան կազմել է 33 մլն 723 հազար դոլար անցյալ տարվա մայիսի 64 մլն 846 հազար դոլարի փոխարեն:
Նվազումը կազմել է մոտ 31 մլն դոլար: