26/07/2016 17:17
Չին ժողովրդի աշխատասիրության շնորհիվ կհաջողվի արագ հաղթահարել աղետի հետևանքները. Սերժ Սարգսյանը ցավակցել է Սի Ծինփինին
Նախագահ Սերժ Սարգսյանն ցավակցական հեռագիր է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Նախագահ Սի Ծինփինին՝ Չինաստանում տեղի ունեցած ջրհեղեղների հետևանքով բազմաթիվ մարդկային կորուստների և ավերածությունների կապակցությամբ, փոխանցում է նախագահի մամուլի ծառայությունը:
«Վստահ եմ, որ Չինաստանի կառավարության հետևողական ջանքերի և չին ժողովրդի միասնականության, իմաստության ու աշխատասիրության շնորհիվ կհաջողվի հնարավորինս արագ հաղթահարել աղետի հետևանքները»,-ասված է ՀՀ Նախագահի ցավակցական հեռագրում: