26/07/2016 13:38
Ֆրանսիական եկեղեցում պատանդներ վերցրած զինյալները չեզոքացվել են
Ֆրանսիական օրինապահները վնասազերծել են եկեղեցու վրա հարձակում գործած երկու մարդու, պատանդները ազատ են արձակվել: Ինչպես հաղորդում է AFP-ն, պատանդներից մեկը սպանվել է:
BREAKING: One hostage killed at church in northern France - AFP https://t.co/AQQ7NR0i74 pic.twitter.com/RXU297qE0U
— RT (@RT_com) July 26, 2016
Չճշտված լուրերի համաձայն, պատանդների մեջ կարող են զոհեր և վիրավորներ լինեն՝ ոստիկանական գործողության արդյունքում:
Հիշեցնենք, որ դանակներով զինված երկու անհայտ մարդ հարձակվել էր ֆրանսիական Ռուվրե քաղաքի եկեղեցու վրա և որպես պատանդ են վերցրել վեց մարդու՝ ներառյալ քահանային և երկու հավատացյալի:
Ենթադրյալ ահաբեկչական գործողության վայր են ժամանել իրավապահ մարմինների ներկայացուցիչները:
Nombreux tirs entendus sur places prise otage saint etienne du Rouvray pic.twitter.com/FsqAKAaj2C
— frederic veille (@fredveille) July 26, 2016
Ինչպես հայտնում են դեպքի ականատեսները, ոստիկանությունը հասարակական անվտանգության նկատառումներով փակել է դեպի ենթադրյալ ահաբեկչության վայրը տանող բոլոր ճանապարհները:
Prise d'otages en cours place de l'église à Saint-Étienne-du-rouvray, près de #Rouen pic.twitter.com/x0EGDYW3em
— Alice (@AlicePatalacci) July 26, 2016
Ֆրանսիական ոստիկանությունը շտապ հաղորդագրություն է տարածել սոցիալական ցանցերով, որտեղ ասված է. «Մի՛ անցեք անվտանգության նկատառումներով ստեղծված արգելապատնեշից՝ նկարներ կամ վիդեոներ անելու համար: Դուք խոչընդոտում եք ոստիկանության աշխատանքը»:
[#SaintEtienneDuRouvray] Ne franchissez pas le périmètre de sécurité pr prendre des photos/vidéos, vous perturbez le travail des policiers.
— Police Nationale (@PoliceNationale) July 26, 2016
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ ֆրանսիական Ռուվրե քաղաքում անհայտ անձիք պատանդներ են պահում: Երկու զինված տղամարդ դանակներով հարձակում են գործել տեղի եկեղեցում գտնվող մարդկանց վրա և ահաբեկելով ներկաներին պատանդ են վերցրել մի քանի հավատացյալների և եկեղեցու քահանային:
BREAKING: Two men kidnap priest, take hostages in church near the French Rouen - reports https://t.co/AQQ7NR0i74 pic.twitter.com/2ugcBLnOHc
— RT (@RT_com) July 26, 2016
Զինյալների պահանջների կամ նպատակների մասին դեռ ոչինչ հայտնի չէ: