26/07/2016 14:38
Թուրքիայի նախագահը կմեկնի Սանկտ-Պետերբուրգ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը օգոստոսի սկզբին կայցելի Ռուսաստան: Նա կմեկնի Սանկտ-Պետերբուրգ, որտեղ կհանդիպի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Էրդողանը հյուսիսային մայրաքաղաքում կլինի օգոստոսի 9-ին, հայտնել է Թուրքիայի փոխվարչապետ Մահմեթ Շիմշեքը իր ռուս գործընկեր՝ Արկադի Դվորկովիչի հետ հանդիպման ժամանակ:
«Պարոն դեսպանը մեզ տեղեկացրել է, որ մեր հարգարժան նախագահը օգոստոսի 9-ին կլինի Պետերբուրգում», - ասել է Շիմշեքը:
Ռուսաստանի փոխվարչապետ Արկադի Դվորկովիչն էլ ասել է, որ հարաբերությունների վերականգնումը Մոսկվայի և Անկարայի միջև հնարավոր է դարձել այն բանից հետո, երբ Թուրքիան ներողություն է հայցել ռուսական ՍՈՒ-24-ը խոցելու համար: