Արման Թաթոյանն առաջարկներ է ներկայացրել Երևանում տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ

26/07/2016 15:47

Արման Թաթոյանն առաջարկներ է ներկայացրել Երևանում տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ


Մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշումը և առաջարկները Երևանում տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ.

1. Հուլիսի 17-ի իրադարձությունների հենց սկզբից մեր կողմից հնչեցին հանդուրժողականության, հավաքների խաղաղ բնույթը պահպանելուն և օրենքի խախտումներ, առավել ևս բռնության ցանկացած դրսևորում թույլ չտալուն ուղղված՝ թե՛ ոստիկանությանը, թե՛ հավաքների մասնակիցներին հասցեագրված կոչեր:
Բռնության ցանկացած դեպք կամ ատելության խոսքի ցանկացած դրսևորում ենթակա է խիստ դատապարտման:

2. Ցավոք, տեղի ունեցած հավաքների ընթացքում արձանագրվեցին քաղաքացիների իրավունքների խախտման ակնհայտ դեպքեր: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ ստացվեցին ահազանգեր քաղաքացիներին Ոստիկանության բաժիններ անհիմն բերման ենթարկելու և նրանց նկատմամբ բռնություն գործադրելու, զանգի իրավունքը չապահովելու, Ոստիկանության բաժիններ փաստաբանների մուտքը խոչընդոտելու, քաղաքացիների անձնական իրերը սահմանված ընթացակարգերի խախտմամբ վերցնելու և չվերադարձնելու մասին: Ավելին, զանգվածային լրատվության միջոցներով տարածվեցին տեղեկություններ խոշտանգման փաստերի վերաբերյալ:
Եղան նաև լրագրողներին մարմնական վնասվածքներ հասցնելու, նրանց մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու վերաբերյալ հրապարակումներ, ինչն առանձնապես դատապարտելի է: Այսպիսի իրավիճակներում լրագրողները ենթակա են հատուկ պաշտպանության:

3. Մեր կողմից նշված բոլոր դեպքերն ամփոփվել են և դրանց կապակցությամբ պարզաբանումներ ստանալու, ինչպես նաև կատարված քննության արդյունքում մեղավոր պաշտոնատար աձանց նկատմամբ պատասխանատվության միջոցներ կիրառելու առաջարկներով արդեն իսկ համապատասխան գրություններ են ուղարկվել ՀՀ ոստիկանություն: Բոլոր այն դեպքերով, որոնք պարունակել են առերևույթ հանցագործության հատկանիշներ, քրեական գործի հարուցման հարցի լուծման նպատակով գրություններ են ուղարկվել ՀՀ դատախազություն կամ ՀՀ հատուկ քննչական ծառայություն:
Մեր կողմից ի գիտություն է ընդունվել այն, որ Հատուկ քննչական ծառայության պաշտոնական տեղեկությունների համաձայն՝ ոստիկանների կողմից քաղաքացիների նկատմամբ անհամաչափ ուժ կիրառելու, լրագրողների ու փաստաբանների օրինական գործունեությանը խոչընդոտելու հաղորդումների հիման վրա հարուցվել է քրեական գործ: Ըստ Ոստիկանության տեղեկությունների՝ նշված հաղորդումները ստուգվում են նաև Ոստիկանության կողմից:

4. Անհրաժեշտ է, որպեսզի ստեղծված իրավիճակում պետական իրավասու մարմինները՝ յուրաքանչյուրն իր իրավասության սահմաններում, գործադրեն բոլոր ջանքերը նկարագրված դեպքերից յուրաքանչյուրով պատշաճ քննություն իրականացնելու և խախտում թույլ տված յուրաքանչյուր պաշտոնատար անձի պատասխանատվությունն ապահովելու համար՝ օրենքի ողջ խստությամբ:
Պետք է կասեցնել քաղաքացու նկատմամբ բռնություն գործադրելու, առավել ևս քաղաքացուն խոշտանգման ենթարկելու մեջ կասկածվող կամ մեղադրվող ոստիկանների ծառայությունը՝ մինչև կոնկրետ գործերով վարույթների ավարտը:
Բոլոր նմանատիպ գործերի քննությանը պետք է ակտիվորեն ներգրավել ենթադրյալ տուժողներին և ապահովել սովորականից բարձր աստիճանի հրապարակայնություն՝ անգամ նախաքննության գաղտնիության օրենսդրական պահանջի առկայության պայմաններում:
Այնուհետև, յուրաքանչյուր պետական իրավասու մարմին պետք է հանրությանը հրապարակային հաշվետվություն ներկայացնի իր կողմից ձեռնարկված կամ ձեռնարկվող միջոցների մասին: Ընդ որում, այդ հրապարակումները պետք է կրեն պարբերական և համակարգված բնույթ:
Այսպիսի մոտեցումը կունենա կարևոր նշանակություն՝ հետագայում նման որևէ երևույթ կանխարգելելու և իրավապահ մարմինների գործունեության հանդեպ վստահություն ապահովելու տեսանկյունից: Այդ կերպ նաև կապահովվի քաղաքացու նկատմամբ բռնության կամ նրա իրավունքի իրականացմանը անհիմն միջամտության արգելքների գործնական երաշխավորումը:
Նշված բոլոր վարույթների ընթացքի նկատմամբ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից օրենքով վերապահված իրավասության սահմաններում դրսևորվելու է խիստ հետևողականություն:

5. Հավաքի մասնակիցները պետք է խստորեն պահպանեն հավաքի խաղաղ բնույթը: Անհրաժեշտ է բացառել օրինականության սահմաններում գործող ոստիկանների նկատմամբ ագրեսիայի կամ վիրավորանքի ցանկացած դրսևորում:
Մտահոգիչ է այն, որ հուլիսի 23-ից սկսած զանգվածային լրատվության միջոցներով Ոստիկանության պարեկապահակակետային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքից տարածվեցին տեսանյութեր և հետագայում հրապարակումներ, որոնցում առկա են բռնության կոչեր: Մասնավորապես, դրանցում հնչում են բենզինի շշերով, քարերով իրենց ճանապարհը փակողի գլխին հարվածելու, փողոց դուրս գալու և վառելու ու բռնություն ենթադրող այլ կոչեր: Համաձայն հրապարակային տվյալների՝ վերջին երկու օրերի ընթացքում արձանագրվեցին նաև մեքենաներ հրդեհելու, փոխհրաձգության դեպքեր:
Անթույլատրելի են սոցիալական ցանցերում հնչող՝ ատելության խոսքի խրախուսումն ու զինված դիմադրություն ցույց տալու կամ բռնության ցանկացած ձևի կիրառությանն ուղղված սպառնալիքներն ու կոչերը: Սոցիալական ցանցերում առկա են նաև հրապարակումներ, որոնք արվում են առանց հաշվի առնելու գործող իրավական կարգավորումները և խրախուսում են բռնություն:
Հորդորում ենք բոլոր կողմերին ձեռնպահ մնալ նման բնույթի հրապարակումներ, ինչպես նաև չստուգված և ՀՀ գործող օրենսդրական կարգավորումները հաշվի չառնող տեղեկություններ տարածելուց: Դրանք վտանգում են ողջ գործընթացի խաղաղ հանգուցալուծումը:

6. Կարծիքներ են տարածվել նաև այն մասին, թե Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունների մեջ է մտնում Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքում գտնվող զինված խմբին սննունդով ապահովելու հարցի լուծմամբ զբաղվելը:
Այս կապակցությամբ անհրաժեշտ է նկատի ունենալ, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի, այդ թվում՝ որպես Խոշտանգումների ազգային կանխարգելման մեխանիզմի լիազորությունները տարածվում են բացառապես այն անձանց պահման պայմանների վրա, ովքեր պետության կողմից իրենց կամքին հակառակ ազատությունից զրկվել են ենթադրյալ հանցանք կատարելու համար, այսինքն՝ գտնվում են անազատության մեջ (ձերբակալվածների պահման վայր, քրեակատարողական հիմնարկ և այլն) և այդ վայրից իրենց կամքով ազատ հեռանալու կամ, այլ կերպ ասած, ապամեկուսանալու հնարավորություն չունեն: Այսինքն՝ այս դեպքով Մարդու իրավունքների պաշտպանի կողմից որևէ միջամտություն կդիտվի՝ որպես օրենքով նախատեսված լիազորությունների սահմանների անցում: Չկա նաև միջազգային որևէ չափանիշ, որը կարող է հակառակը ենթադրել:

7. Պետք է ձեռնարկվեն օրենքով սահմանված բոլոր միջոցները քաղաքացիներին և կազմակերպություններին պատճառված վնասը հատուցելու ուղղությամբ: Անհրաժեշտության դեպքում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը պատրաստ է վնաս կրած քաղաքացիներին և կազմակերպություններին տրամադրել համապատասխան իրավական խորհրդատվություն:

8. Կրկին անհրաժեշտ ենք համարում նշել, որ պետք է գործադրել բոլոր ջանքերը, որոնք ուղղված են բռնության ցանկացած դեպքից խուսափելուն: Ողջունելի ենք համարում ձեռնարկվող բոլոր այն միջոցները, հասարակական և քաղաքական գործիչների այն ելույթներն ու կոչերը, որոնք ուղղված են ատելության խոսքի բացառմանը և ստեղծված իրադրության խաղաղ հանգուցալուծմանը:

9. Առաջիկայում ևս, Մարդու իրավունքների պաշտպանը օրենքով նախատեսված իր իրավական կարգավիճակի սահմաններում, գործադրելու է իր լիազորությունները՝ ուղղված մարդու իրավունքների լիարժեք ապահովմանը, երաշխավորմանը և պաշտպանությանը:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 14:57 Նա իր ադեկվատությունը կորցրել է, բայց պետք է ներողություն խնդրի ինձ զրպարտելու համար. Շահվերդյանին սպառնացողը դերասան «Պոնչոն» է Այսօր, 14:52 Պետությունը դեգրադացիայի մեջ է մտել. Վահե Հովհաննիսյան (Տեսանյութ) Այսօր, 14:47 Հայաստանն ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում. Լավրով Այսօր, 14:41 Հայաստանն ամենաշատ օգուտն է ստանում ԵԱՏՄ-ից․ Սերգեյ Լավրով Այսօր, 14:33 Լավրով. ԵՄ-ի և ԱՄՆ-ի՝ Հայաստանը Ռուսաստանից անջատելու գործողությունները «լկտի» և «անամոթ» են Այսօր, 14:29 Ռուսաստանը Հայաստանին դաշնակից է համարում. Լավրով Այսօր, 14:23 ԱԺ այցելած Երևանի Մուշեղ Գալշոյանի անվան թիվ 148 ավագ դպրոցի աշակերտների և ուսուցիչների հետ հանդիպել է պատգամավոր Տիգրան Պարսիլյանը Այսօր, 14:11 Արցախ վերդառնալու շանս կա, բայց ոչ արագ. Բեգլարյան Այսօր, 14:00 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար Այսօր, 13:48 Ասում էին՝ «տեսնենք պուլսը աշխատում ա՞, եթե աշխատում ա՝ պտի սպանենք, մորթենք». դատարանում ցուցմունք տվեց Արարատ Միրզոյանի անվտանգության աշխատողը Այսօր, 13:43 Փաշինյանն ընդունել է Գերմանական Վերականգնման վարկերի բանկի (KfW) պատվիրակության անդամներին Այսօր, 13:40 Ես միայն աղոթում էի, որ ճակատագրի կրկնություն չլինի, որ եղբորս տղաները մեր պես անհայր չմեծանան (Mediahub.am) Այսօր, 13:25 Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու մասին Այսօր, 13:13 Միշտ ասում էր՝ ոնց գյուղացի եղել եմ, այդպես էլ կամ. Համո Սահյանի որդին՝ հոր մասին Այսօր, 13:05 Սյունիքում տղամարդիկ ալկոհոլ են օգտագործել, հետո վիճել, մեկը սպանել է մյուսին, ապա դիակը այրել և թաղել իր այգում Այսօր, 12:54 ԱՆ-ն հայտնել է, թե որ ծառայություններն են ՀՀ-ում ամբողջ բնակչության համար պետպատվերով Այսօր, 12:51 Տաթևի վանքի շրջակայքում հիմնվում է պտղատու այգի՝ որպես զորակցություն Ռուբեն Վարդանյանի և գերեվարված հայրենակիցների Այսօր, 12:45 Զովունու դպրոցի փոխտնօրենը հոգեբանական ճնշումներ է գործադրում 7-րդ դասարանի աշակերտուհու վրա (Aravot) Այսօր, 12:40 Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի տնօրենը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ իր հասցեին սպառնալիքներ են հնչեցնում Այսօր, 12:31 Վանաձորի «Հորովել» երգի-պարի անսամբլը Հ. Թումանյանի հոբելյանական տարվան նվիրված իր գարնանային համերգաշրջանը կամփոփի մայիսի 15-ին Այսօր, 12:17 «Արմավիր» ՔԿՀ-ում խցերից հայտնաբերվել են բջջային հեռախոսներ և ներքին կանոնակարգի պահանջներին չհամապատասխանող այլ իրեր Այսօր, 12:06 Ռուսաստանի իրավապահների կողմից հետախուզման մեջ գտնվող 28-ամյա Արմենին հայտնաբերել են Սևանում ու կալանավորել Այսօր, 12:01 Պուտինին վստահում է հարցված ռուսաստանցիների 82%-ը Այսօր, 11:58 Մարտին կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն Այսօր, 11:56 Քննիչն ասել է, որ ՔՊ-ի կողմից հնչեցված «ականջներդ ու լեզուդ կկտրեմ»-ը քաղաքական գնահատական է. Թովմասյան Այսօր, 11:53 Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Այսօր, 11:47 Ողբերգական դեպք՝ Երևանում. Կիևյան փողոցում հայտնաբերվել է տղամարդու մարմին Այսօր, 11:43 Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին Այսօր, 11:37 Տոնացույցում Հարկ վճարողի օր ունենալը նպատակ ունի արժևորելու կարևոր ռազմավարական առաքելությունը. Բադասյան Այսօր, 11:34 Հայաստանի և Իրանի սահմանի չեզոք գոտում հայտնաբերվել է հինգ փաթեթ` մարիխուանայի նմանվող, դեղնականաչավուն չորացված բուսական զանգվածներով Այսօր, 11:26 Իրանական ՀՕՊ համակարգերը ոչնչացրել են Թավրիզում հայտնված իսրայելական ԱԹՍ-ները. կասկած չկա, որ դրանք արձակվել են Ադրբեջանի կամ բռնազավթված Արցախի տարածքից Այսօր, 11:20 Հիմա փորձի համար ժամը 4-ին գանք այստեղ, էլի արկղերը դրված են լինելու. Քաղաքապետարանի հերթական շրջայցը՝ փողոցային առևտուրը կանխելու համար (Տեսանյութ) Այսօր, 11:10 Սեռով պայմանավորված կանանց թիրախավորումը տարածված է հասարակական բոլոր մակարդականերում․ ՀՀ ՄԻՊ Այսօր, 11:08 Աքորի գյուղում պահեստ է հրդեհվել Այսօր, 11:06 Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում․ 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին․ վերջինը տեղում մահացել է Այսօր, 11:04 Քննարկվել են ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության՝ անհապաղ պաշտպանության կարիք ունեցող և կենսունակ արժեքների առաջարկները Այսօր, 11:00 Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Այսօր, 10:57 Արդյո՞ք Բաքուն հրաժարվել է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը Այսօր, 10:55 Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար Այսօր, 10:38 Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ Վանաձորում, Օձունում, Գյումրիում, Երևանում` ապրիլի 22-ին և 23-ին Այսօր, 10:36 Կոտայքի Աղավնաձոր բնակավայրին հարող 1 հա հողամասը վերադարձվել է ՀՀ-ին Այսօր, 10:28 Փաշինյանի վերջին այցը Տավուշ նպատակ ուներ «սրբագրելու» Ոսկեպար կատարած նախորդ այցի սխալները. Աբրահամյան Այսօր, 10:16 «Եթե գոյաբանական մարտահրավերների առջեւ կանգնած երկրի ղեկավարը ժամանակ ունի զննել կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաեւ հրթիռները «զննելու» համար»․ Ի՞նչ է առաջարկում Տոնոյանը Փաշինյանին Այսօր, 10:09 Լարսը բաց է, բայց ՀՀ-ում կան փակ ավտոճանապարհներ Այսօր, 10:02 «Ժողովուրդ». «Գործ տալու» համար ստեղծված էլեկտրոնային համակարգի ծառայության վճարը կազմել է 46 մլն 236 հազար դրամ Այսօր, 10:01 «Հրապարակ». Ով և ինչպես է կազմակերպելու Քաղաքացու օրը Այսօր, 09:55 «Հրապարակ». Իր մտքում և վարքում արդեն իսկ ֆիքսել է, որ ճանապարհի այդ հատվածն ադրբեջանական է Այսօր, 09:50 «Ժողովուրդ». Հիվանդանոցները չեղարկո՞ւմ են պետպատվերով ծառայությունները Այսօր, 09:47 «Հրապարակ». Արդյո՞ք Փաշինյանը կմասնակցի Մոսկվայում կայանալիք միջոցառումներին, կմնա՞ շքերթին Այսօր, 09:46 «Ժողովուրդ». Իշխանությունները Արցախի հետ կապված ցանկացած բան սպառնալիք են համարում Այսօր, 09:44 «Հրապարակ». Փաշինյանն ասել է, որ հենց միջազգային հանրությունն է պահանջում զիջել Այսօր, 09:38 «Ժողովուրդ». ՀՀ-ում դպրոցներ, իհարկե, կառուցվում-վերանորոգվում են, սակայն նաև փակվում են, լուծարվում և շենքերը՝ վաճառվում 18/04/2024 22:54 Մուկոզիտ. Ինչպես բուժել բերանի խոցերը 18/04/2024 22:40 Մարզերում անձրև ու ամպրոպ է սպասվում, նաև քամու ուժգնացում 18/04/2024 22:23 Մահվան ելքով վրաերթ Արաբկիր վարչական շրջանում․ վարորդը դիմել է փախուստի 18/04/2024 22:12 Ավտոտնակ է այրվել Տիգրան Մեծի պողոտայում 18/04/2024 22:06 Հրդեհ Արթիկի անտառտնտեսության հարակից ձորում․ ջերմահարվել են ծառեր, կրակի մարմանը ներգրավվել են անտառտնտեսության աշխատակիցները 18/04/2024 21:56 Ջո Բայդենը հայտարարել է, որ իր քեռին մարդակերների զոհ է դարձել Նոր Գվինեայում 18/04/2024 21:39 ՔՊ-ի նիստ էր․ մասնակիցների հարցերին պատասխանել է Արմեն Գրիգորյանը 18/04/2024 21:18 Ինչ ավերածություններ են տեղի ունեցել Թուրքիայում՝ այսօր գրանցված երկրաշարժից 18/04/2024 21:10 ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը կայցելի Ռուսաստան 18/04/2024 20:55 Բրիտանիայում հայտարարել են, թե Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը վտանգ է ներկայացնում իրենց համար 18/04/2024 20:40 Հակամարտությունների գոտիներում օտարերկրյա ռազմական ներկայության ընդլայնումը կարող է հանգեցնել էսկալացիայի․ ՌԴ ԱԳՆ 18/04/2024 20:28 Մարմնամարզիկ Արթուր Դավթյանն աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ փուլում է 18/04/2024 20:14 Ադրբեջանը ոչնչացնում է հայկական պատմական հետքն օկուպացված Արցախում․ քանդել է Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին՝ «Կանաչ ժամը» 18/04/2024 20:01 Իզոսերոլոգիական հետազոտություններ․ Որ դեպքերում են արվում և ինչով են կարևոր 18/04/2024 19:48 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Թուրքիայի հյուսիսում 18/04/2024 19:41 Անհապաղ ազատ արձակել «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներ Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին, ովքեր ազատազրկվել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին քննադատելու համար․ Լրագրողների եվրոպական ֆեդերացիա 18/04/2024 19:32 Փաշինյանը գերմանական Fichtner-ի ներկայացուցիչների հետ է հանդիպել 18/04/2024 19:21 Արմեն Գրիգորյանն ու Բրիս Ռոքֆոյը ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպումն են քննարկել 18/04/2024 19:08 Բոլորին շնորհակալություն․ Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար հայտարարված դրամահավաքն ավարտվեց, անհրաժեշտ գումարը հավաքվեց 5-6 ժամում 18/04/2024 18:52 Իրական Հայաստանը Հայկական լեռնաշխարհն է՝ իր բնական, աստվածատուր սահմաններով. Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան 18/04/2024 18:37 Զառա Արամյանին վերակենդանացման բաժանմունքից տեղափոխել են հիվանդասենյակ 18/04/2024 18:23 Փաշինյանը Բրիս Ռոքֆոյի հետ քննարկել է Հայաստան-Եվրամիություն համագործակցությանը վերաբերող հարցեր 18/04/2024 18:11 «Պատճառները աշխարհաքաղաքական են»․ Բեգլարյանը՝ Արցախից ռուս խաղաղապահների հեռանալու մասին 18/04/2024 17:56 Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է, բրյուսելյան գործընթացն ամբողջովին թափանցիկ է․ ԱԳՆ խոսնակ 18/04/2024 17:41 Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն Իսրայելին զգուշացրել է՝ հարկ եղած դեպքում կհարվածի նրա միջուկային օբյեկտներին 18/04/2024 17:29 13 կգ քաշով տարբեր տեսակի թմրամիջոցների մաքսանենգության փորձ է արվել 18/04/2024 17:18 Քաղաքացիական հասարակությունը չի հասցնում արձագանքել ոստիկանության բռնության դեպքերին. ՀԿ նախագահ 18/04/2024 17:07 13-ամյա աղջկա նկատմամբ սեռական բռնություն կատարած 74-ամյա և 66-ամյա տղամարդկանց մեղադրանք է առաջադրվել 18/04/2024 16:55 Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեին Հայաստանը կներկայանա պաշտոնական տաղավարով 18/04/2024 16:44 Սամվել Վարդանյանի խոշտանգման դեպքի հետևում քաղաքական իշխանությունն է կանգնած. Փաստաբան 18/04/2024 16:38 Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդությունը դատարանը մերժեց 18/04/2024 16:35 «Բարեփոխումներն անձնագրային ոլորտում» թեմայով աշխատաժողով է տեղի ունեցել. կարևորվել է անձնագրային ծառայությունների թվայնացման գործընթացը 18/04/2024 16:25 Հայաստանի և Չինաստանի միջև բարեկամական հարաբերությունները դարերի պատմություն ունեն. Հայկ Կոնջորյան 18/04/2024 16:16 Ռուսաստանն արդեն պարտվել է ավելի նշանակալից պատերազմում՝ աշխարհին ցույց տալով ձեր դաշինքի «հուսալիությունը», ճանապարհ բացել և ոգեշնչել պանթուրքիստական շարժմանը․ Վազգեն Մանուկյանի նամակը՝ Զատուլինին 18/04/2024 16:08 ՀՀ սահմաններում փաստացի գտնվող որևէ տարածք չհանձնել՝ հռչակելով ադրբեջանական ու լեգիտիմացնելով Ադրբեջանի կեղծ պահանջատիրությունը. Մայր Աթոռ 18/04/2024 15:54 «Թաեքվոնդոյի» մարզիչը հայհոյել է ֆեդերացիայի նախագահին, ապա ծեծի ենթարկել․ ֆեդերացիայի նախագահը տեղափոխվել է հիվանդանոց 18/04/2024 15:47 44-օրյա պատերազմում վիրավորված Մանվել Հակոբյանը Հունաստանում բուժում կստանա. կառավարությունը կփոխհատուցի ծախսերը 18/04/2024 15:30 Նոր նշանակումներ՝ Մայր Աթոռում 18/04/2024 15:13 Հարություն Միքայելյանը նշանակվել է ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնի պետ 18/04/2024 15:03 Չինաստանն աջակցում է «Խաղաղության խաչմերուկի» իրագործմանը և համագործակցության հնարավորություն է տեսնում «Գոտի և ճանապարհ» ծրագրի շրջանակներում. Չեն Ժուն՝ Արշակյանին 18/04/2024 14:51 Արթիկում 16-ամյա պատանին դանակահարել է 45-ամյա համաքաղաքացուն 18/04/2024 14:46 Վարդենիսում 13-ամյա աղջկա են բռնաբարել. աղջկա վիճակը ծանր է 18/04/2024 14:39 Օկուպացված Արցախում ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կետրոնն ավարտում է իր գործունեությունը 18/04/2024 14:28 Արևմուտքը ոչնչացնում է Հայաստանում ազգային ամեն ինչ. Հայաստանին վերապահված է միայն գործիքի դեր. ՌԴ ԱԳՆ 18/04/2024 14:22 «Կանցավիկների իշխանությունը». Վազգեն Սաղաթելյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից 18/04/2024 14:12 Ոստիկանությունում բռնություններ չկան. Երևանի ոստիկանապետ 18/04/2024 14:05 Ռուսաստանը Հայաստանից հստակ արձագանքի է սպասում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ «ռազմաքաղաքական համաձայնագրերի» վերաբերյալ. Զախարովա 18/04/2024 13:48 Սամվելի 7 մլն դրամ գրավի գումարը հավաքելու համար ունենք ընդամենը 2 օր. Ռուբեն Մելիքյան

Տվյալ բաժնի վերջին նյութերը