26/07/2016 12:17
Նոր Նորքում, Նորք Մարաշում և Էրեբունիում ջուր չի լինի
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 26-ին Նոր Նորքում, Նորք Մարաշում և Էրեբունիում ջուր չի լինի:
Ժամը 10.00-20.00 կդադարեցվի Նոր Նորք վարչական շրջանի 5-րդ զանգվածի ջրամատակարարումը:
Ժամը 10.00-16.00 կդադարեցվի`
Նորք Մարաշ վարչական շրջանի,
Էրեբունի վարչական շրջանի` Սարի Թաղի 1-ից-25 փողոցների ու նրբանցքների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: