26/07/2016 15:04
Ով և ինչպես է սնունդ փոխանցել «Սասնա ծռեր» զինված խմբավորման անդամներին. Մանրամասներ
«Սասնա ծռեր» զինված խմբավորման անդամներին հուլիսի 26-ի լուսադեմին սնունդ է մատակարարել Սարի Թաղի մի բնակիչ:
Aysor.am-ի աղբյուրը, որը չցանկացավ ներկայանալ, որոշ մանրամասներ ներկայացրեց սննդի փոխանցման գործընթացից, ինչի ականատեսն է եղել:
Նրա խոսքով, Սարի Թաղի մոտ 50 տարեկան Արթուր անունով մի բնակիչ ցանկություն հայտնեց սնունդով ապահովել «Սասնա ծռեր» զինված խմբավորման անդամներին:
Նա կտրականապես հերքեց տարածված տեղեկությունը, թե տղամարդը ճեղքել է ոստիկանական արգելապատնեշը, իսկ իրավապահները կրակ են բացել մեքենայի ուղղությամբ:
«Նման բան չի եղել: Ըստ ամենայնի, ոստիկանությունը ուղակի չի խոչընդոտել քաղաքացու ցանկության իրականացմանը և թույլատրել է նրան սնունդը տեղ հասցնել առանց որևէ միջադեպերի», - նշեց Aysor.am-զրուցակիցը: