26/07/2016 16:47
Կալանավորվել է Ստամբուլի նախկին նահանգապետը
Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի տապալումից հետո ոստիկանությունը կալանավորել է Ստամբուլի նախկին նահանգապետ Հուսեին Ավնի Մութլուին: Նա ձերբակալվել է իր տան խուզարկությունից հետո:
TRT Haber հեռուստաալիքի տվյալներով՝ նա մեղադրվում է Ֆեթուլահ Գյուլենի գործունեությանը աջակցելու մեջ: Հուսեին Ավնի Մութլուն նահանգապետի պաշտոնին էր նշանակվել 2010 թվականին և ազատվել 2014-ին: