26/07/2016 00:27
Ալեք Ենիգոմշյանը հերթական վերջնաժամկետը ներկայացրեց իշխանությանը
«Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Ալեք Ենիգոմշյանը կոչ արեց Խորենացի փողոցի հանրահավաքի մասնակիցներին գիշերել այդ տարածքում, իսկ առավոտյան մեծ քանակությամբ սնունդ բերել՝ զինված խմբավորման անդամներին փոխանցելու համար:
«Այս գիշեր, ով ցանկանում է՝ մնում է այստեղ: Կոչ եմ անում բոլոր հայերին վաղը երեկոյան հավաքվել այս հրապարակում։ Վաղը այստեղ 50 հազար մարդ պետք է լինի։ Ժողովուրդը ժամանակ է տալիս իշանություններին մինչեւ վաղը առավոտը ժամը 09:00-ն։ Վաղը յուրաքանչյուրս բերում ենք սնունդ և ժամը 9-ին Զարուհի Փոստանջյանին խնդրում ենք կապ հաստատել ոստիկանության ներկայացուցչի հետ, որ սնունդի փոխանցումը դառնա իրականություն», - ասաց Ա.Ենիգոմշյանը:
Նա նաև պահանջեց իշխանություններից ապահովել անխափան հեռախոսակապ խմբավորման անդամների հետ, վերականգնել էլեկտրամատակարարումը։
«Հայաստանի իշխանություններին տալիս ենք 12 ժամ, որ այս հարցը վերջնականպես լուծվի», - ասաց Ա.Ենիգոմշյանը։
Ավելի վաղ, Ա.Ենիգոմշյանը՝ խմբավորման անդամներին սնունդով ապահովելու համար իշխանություններին վերջնաժամկետ էր ներկայացրել մինչև հուլիսի 25-ի 20:00-ն: