27/07/2016 09:32
Սիսիանի քաղաքապետի ընտրությունը թեժ է լինելու
Հոկտեմբերի 2-ին տեղի ունենալիք Սիսիանի քաղաքապետի ընտրություններում բավական թեժ պայքար է սպասվում։ «Ժողովուրդի» տեղեկություններով՝ իշխանական թեկնածուն լինելու է ՀՀԿ անդամ Սամվել Թանգյանը, ով Սյունիքի մարզպետարանի գյուղատնտեսության վարչության պետն է։
Նրանից բացի՝ Սիսիանի քաղաքապետի պաշտոնի համար հնարավոր է առաջադրվի նաև Սիսիանի նախկին քաղաքապետ Լավրենտ Սարգսյանի որդին՝ Արթուր Սարգսյանը։ Վերջինս զբաղեցնում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայության նախաբացթողումային հսկողության բաժնի պետի պաշտոնը։
Կապանում, ամենայն հավանականությամբ, կրկին քաղաքապետ կդառնա Աշոտ Հայրապետյանը։ Իսկ ինչ վերաբերում է Գորիս և Մեղրի քաղաքներին, այստեղ կատարյալ անորոշություն է տիրում։
Ինչպես հայտնի է, ՀՀ իշխանությունները վերը նշված քաղաքների հարևանությամբ գտնվող բոլոր գյուղերը միավորել են այդ երկու համայնքների մեջ, և այժմ դրանց բնակիչները ևս պետք է Գորիսի և Մեղրիի քաղաքապետեր ընտրեն։