27/07/2016 15:23
«Ռեալը» շարունակում է աշխատել Պոգբայի տրանսֆերի ուղղությամբ. Զիդան
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հաղորդել է, որ իսպանական ակումբը շարունակում է «Յուվենտուսի» կիսապաշտպան Պոլ Պոգբայի տեղափոխության վերաբերյալ համաձայնության գալու փորձերը։
«Մենք շարունակում ենք աշխատել Պոգբայի տրանսֆերի ուղղությամբ, բայց այլևս ոչինչ չեմ կարող ասել։ Մինչև օգոստոսի 31-ը ինչ ասես կարող է պատահել։ Այս պահին Պոգբան «Ռեալի» խաղացող չէ, և չեմ էլ կարող ասել՝ դա կլինի՞ առաջիկայում։
Ես միշտ խոսում եմ միայն իրականության մասին։ Շատ ակումբներ են ուզում Պոլին ձեռք բերել, իսկ «Ռեալին» միշտ հետաքրքրում են լավագույնները։ Բայց մենք հարգում ենք «Յուվենտուսի» դիրքորոշումը, այլ բան ավելացնել չեմ կարող», - ասել է Զիդանը։