27/07/2016 10:49
«Սասնա ծռերից» Աշոտ Պետրոսյանին և Հովհաննես Հարությունյանին տեղափոխել են «Դատապարտյալների հիվանդանոց»
Հուլիսի 26-ի գիշերը ոստիկանների և «Սասնա ծռերի» միջև տեղի ունեցած հրաձգության հետևանքով «Սասնա ծռեր» խմբավորման վիրավորված անդամ Աշոտ Պետրոսյանը և Հովհաննես Հարությունյանը տեղափոխվել են «Դատապարտյալների հիվանդանոց», այս մասին Aysor.am-ին ասաց Քրեակատարողական հիմնարկների վարչության մամուլի խոսնակ Գոռ Ղլեչյանը:
Նրա խոսքով՝ խմբի անդամների նկատմամբ կալանքը խափանման միջոց ընտրելուց հետո որոշվել է վիրավորներին տեղափոխել «Դատապարտյալների հիվանդանոց»։
Հովհաննես Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 219 հոդվածի 3-րդ մասի առաջին կետով և 235 հոդվածի 3-րդ մասով, իսկ Աշոտ Պետրոսյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 219 հոդվածի 3-րդ մասի առաջին կետով և 235 հոդվածի 3-րդ մասով: