27/07/2016 15:00
Առողջապահության նախարարությունը հրապարակել է պատանդ վերցված բուժանձնակազմի լուսանկարները
Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, այսօր իրենց մասնագիտական պարտքը կատարելու նպատակով ՊՊԾ գնդի տարածք են մուտք գործել «Շտապօգնություն» ՓԲԸ բուժաշխատողներ Նորայր Թևանյանը, Սալվադոր Խեչոյանը, Դավիթ Տոնոյանը և Մալինա Մարգարյանը: Նրանց զինյալ խմբի անդամները պատանդ են վերցրել:
Առողջապահության նախարարությունը տարածել է իրենց մասնագիտական պարտքը կատարելու մեկնած բուժաշխատողների լուսանկարները: