27/07/2016 19:17
Ոստիկանները բերման ենթարկեցին նաև Արմեն Մարտրոսյանին
Խորենացի փողոցում ոստիկանները շարունակում են բերման ենթարկել քաղաքացիներին:
Այս պահին բերման են ենթարկել նաև Արմեն Մարտիրոսյանին, «Հայազն» կուսակցության անդամ Արմեն Մկրտչյանին, ակտիվիստ Դավիթ Սանասարյանին և դերասանուհի Արսինե Խանջյանին:
Այս պահին Խորենացի փողոցում է նաև ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, ով ոստիկաններին հորդորում էր իրեն էլ բերման ենթարկել, բայց ոստիկանները քայլեր չձեռնարկեցին: