27/07/2016 16:42
Արմեն Մուրադյանին թույլ չեն տվել մտնել ՊՊԾ գունդ
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն առանց փողկապի գնացել է ՊՊԾ գնդի տարածք, սակայն իրավապահ մարմինները նախարարին թույլ չեն տվել ներս մտնել, Aysor.am-ի հետ զրույցում ասաց առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանը:
«Նախարարը գնացել էր բանակցելու, տեղում իրավիճակին ծանոթանալու ու խոսելու, սակայն նրա մուտքը ՊՊԾ գունդ արգելվել է», - նշեց Անահիտ Հայթայանը:
Ավելի վաղ «Սասնա ծռեր»-ը հայտարարություն էին տարածել՝ նշելով, որ բժիշկներին բաց կթողնենք այն դեպքում, երբ նախարարն անձամբ կներկայանա և այդ տարածքում կկազմակերպի վիրահատություններ: