27/07/2016 13:47
Բժիշկների աշխատանքը չի կարելի սահմանափակել, որտեղ էլ որ լինի. Արսեն Լոքյան
Զիված խմբի կողմից բժիշկներին ու բուժաշխատողներին պատանդ վերցնելն սխալ երևույթ է, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Կառավարման ակադեմիայի ռեկտոր, Ռազմաբժշկական ծառայության փոխգնդապետ Արսեն Լոքյանը:
«Ընդհանրապես, բժիշկների աշխատանքը չի կարելի սահմանափակել, որտեղ էլ որ լինի, ինչպիսի պարագայում էլ լինի: Բժիշկը պետք է ազատ իր գործողությունները կատարի ու բուժօգնություն ցուցաբերի, բայց սահմանափակել նրա աշխատանքը՝ ես դա համարում եմ սխալ քայլ», - նշեց Ա.Լոքյանը:
«Սասնա ծռեր» զինված խմբի անդամները բժիշկ են պահանջել՝ նշելով, որ վիրավորների վիճակը ծանր է, իսկ բուժբրիգադի ժամանումից հետո պատանդ են վերցրել բժիշկներին:
Մասնավորապես, պատանդ են վերցվել բժիշկներ Նորայր Թևանյանն ու Սալվադոր Խեչոյանը, բուժակ Դավիթ Տոնոյանը, բուժքույր Մալինա Մարգարյանը: